Լուրեր
Առաջիկայում արտադրված բոլոր խաղերը հասանելի կլինեն միայն նոր խաղային կցորդներում

Xbox One-ի և PS4-ի օգտատերեր, ձեզ համար լավ նորություններ չկան․ խոշոր թողարկիչների 10-յակ խաղեր հնարավոր կլինի խաղալ միայն PlayStation 5-ով և Xbox Series-ով։
Չնայած, որ խաղային կցորդներ թողարկվել են նաև անցյալ տարի, սակայն դրանց մի մասը նոր թողարկված խաղերի համար կդառնա անպիտան։
Այսպիսով PS4-ը և Xbox One-ը կմնան հետին պլանում։ Իսկ ահա անհատական համակարգիչներով խաղացողները կարող են չանհանգստանալ․ այս հարթակը խաղեր ստեղծողների համար ֆավորիտ է և թողարկվելիք բոլոր խաղերը հնարավոր կլինի խաղալ այսպես։
Kotaku հրատարակչությունը թվարկել է այն հիմնական խաղերը, որոնք հասանելի կլինեն միայն PS5-ի և Xbox Series-ի համար․
- Everwild (Xbox Series X/S);
- S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chernobyl (Xbox Series X/S);
- Starfield (Xbox Series X/S);
- Deathloop (PS5);
- Ghostwire: Tokyo (PS5);
- Redfall (Xbox Series X/S);
- Shredders (Xbox Series X/S);
- The Outer Worlds 2 (Xbox Series X/S);
- Avowed (Xbox Series X/S);
- Fable (Xbox Series X/S);
- Forspoken (PS5);
- Gran Turismo 7 (PS5);
- A Plague Tale: Requiem (Xbox Series X/S, PS5);
- Avatar: Frontiers of Pandora (Xbox Series X/S, PS5);
- Pragmata (Xbox Series X/S, PS5).