Լուրեր

Instagram-ը որպես նոր TikTok

Instagram-ի տնօրեն Ադամ Մոսերին հայտարարել է, որ սոցցանցում այսուհետ առաջնայնություն են լինելու տեսանյութերը։ Սոցցանցում շուտով հնարավոր կլինի դիտել լայնէկրան տեսանյութեր։

Instagram-ի տնօրենը նշում է, որ օգտատերերն այժմ իրենց ֆիդում գովազդի հետ միաժամանակ կտեսնեն նաև այլ օգտահաշիվների հրապարակումներ, որոնց բաժանորդագրված չեն։

Instagram-ում նորարարությունները ներդրվելու են պարբերաբար։ Թեստավորումը կսկսի առաջիկա ամիսներին։ Ըստ տնօրենի, այս նորարարությունները թույլ կտան մրցակցել TikTok-ի և Youtube-ի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button