Զարթուցիչ

Ամառվա արահետներով

Երկար քնելու հնարավորությունն արձակուրդի մեծ նվերն է բոլոր դպրոցականներին ։ Բայց ճիշտ կանեք՝ արթնանաք, միանաք «Զարթուցիչի» զրույցին և լսեք, թե ուր տարան ամառվա արահետներն Անուշին և իր ընկերներին։ Եվ եթե որոշեք, որ դուք էլ եք կարճատև մի ուղևորության մասնակցելու, Անիի, Մանեի և Անուշի հետ վերհիշեք, թե ինչ է պետք տեղավորել ուսապարկում ճամփորդությունից առաջ։
Իսկ Գոռն ու Անին հաղորդման վերջում ձեզ կհիշեցնեն ճամփորդության մեկ այլ տեսակի մասին, որի համար տնից դուրս գալն ամենևին էլ պարտադիր չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button