Լուրեր

Գիտնականները Երկիր մոլորակի չափերի ևս 4 <<թափառող>> մոլորակ են հայտնաբերել

Ցանցում թարմ լուրեր են հայտնվել տիեզերքից։ Աստղագետները կարողացել են ապացուցել, որ գոյություն ունեն <<թափառող>> մոլորակներ և անգամ գտել են դրանցից 4-ը։ 4 <<թափառող>> մոլորակները Երկրի չափսերի են։

<<Թափառող>> մոլորակներն ընդունված է անվանել նաև երկնային մարմիններ, քանի որ դրանք ազատորեն թափառում են Տիեզերքում։ Սա նշանակում է, որ ի տարբերություն Մարսի, Յուպիտերի և մնացած մեզ հայտնի մոլորակների, այս մոլորակները Արեգակնային համակարգում չեն և հստակ ուղեծրով չեն տեղաշարժվում Արևի շուրջ։

Հետաքրքիրն այն է, որ այս բացահայտումն արվել է Monthly Notices of the Royal Astronomical Society-ի 5 տարի առաջ ստացած տվյալների հիման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button