Լուրեր

Առաջին դասարանցիները դպրոց մեկ օր շուտ կգնան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար  կրթական տարին սկսել մեկ օր շուտ՝ բացառելու համար դպրոցներում սեպտեմբերի  1-ին սպասվող կուտակումները: 

Այս մասին այսօր  Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցած Շիրակի մարզի  հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղական Ժաննա Անդրեասյանը։

Նա շնորհակալություն  հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ համավարակով, ապա պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button