Հոպլյա՛, հեքիաթ

Աղվեսն ու Աքլորը. Հոպլյա՛, հեքիաթ

ֆրանսիական հեքիաթ

Մի անգամ գյուղում հայտնվեց աղվեսը։ Նա քաղցած էր ու գաղտագողի շրջեց տների միջև, քիթը մտցրեց էսուէնտեղ և, ի վերջո, մի աքլոր տեսնելով՝ երախն առավ նրան՝ վազելով դեպի անտառ։ Գյուղացիները նկատեցին դա, բանուգործ թողեցին ու հարայ-հրոցով, իրար հրմշտելով սկսեցին գոռգոռալ․

— Նայե՜ք, նայե՜ք, աղվեսը տանում է աքլորին։ Դա ախր Ժան Շարդինի աքլորն է՜․․․

Իսկ աքլորը միամիտներից չէր ու իրեն չկորցնելով՝ խորհուրդ տվեց աղվեսին, որի երախում էր հայտնվել․

— Աղվես,- ասաց նա,- Իսկ դու սրանց պատասխանի, ասա,՛ ա՛յ հիմարներ, ձեզ ի՞նչ թե աքլորն ումն է, տանում եմ՝ լավ եմ անում․․․հը՛, դե՛ ասա։

Չար աղվեսն ընկավ նրա խելքին, բայց հենց բերանը բացեց, որ աքլորի ասածը բղավի՝ աքլորն, ազատվելով՝ դուրս թռավ ու փախավ տիրոջ մոտ։

— Է՜հ,- ասաց խաբված աղվեսը՝սարսափելի ամաչելով, որ էդպես խայտառակվեց,- Էս ի՜նչ հիմար վիճակի մեջ ընկա, ավելի լավ էր առանց պոչ մնայի։

Հենց էդ րոպեին գյուղացիներից մեկը, որ գաղտագողի մոտեցել էր նրան հետևից՝ կացնով ուժեղ հարվածեց աղվեսին և կտրեց վերջինիս փարթամ պոչը։

— Է՜ս ի՜նչ վատ գյուղ է,- ցավից ոռնալով դեպի անտառը նետվեց աղվեսը,- Սրանք հե՛չ կատակ չեն հասկանում։

Ցուցադրել ավելի
Back to top button