Զարթուցիչ

Ի՞նչ փոխեց այս ամառը ձեր «ես»–ի մեջ․ Բարև, սեպտեմբեր

Այն ընտանիքներում, որտեղ դպրոցականներ և ուսանողներ կան, պատկերացնում ենք՝ ի՜նչ աշխուժություն է հիմա։ Ճիշտ ժամանակն է միանալու այդ աշխույժ անցուդարձին Ռադիո Արևիկի ստուդիայից, և շնորհավորելու նախևառաջ ամենափոքր դպրոցականներին՝ առաջին դասարանցիներին, աշակերտ դառնալու առթիվ․․․

Շնորհավորենք նաև մեր այն ընկերներին, ովքեր առաջին անգամ այս տարի ուսանող դարձան․ հետաքրքիր ուսումնառություն և հետաքրքիր ուսանողական առօրյա  ենք մաղթում ձեզ։ Եվ իհարկե շնորհավորում ենք Հայաստանի ու Արցախի բոլոր դպրոցականներին նոր ուսումնական տարվա առթիվ։

Հաղորդման ընթացքում կիմանանք թե ի՞նչով են տարբերվում աղջիկների ու տղաների դպրոցական պայուսնակները։

Գիտե՞ք, որ օրինակ Գերմանիայում առաջին անգամ դպրոց գնացող երեխաները չգիտեն՝ ի՞նչ են տանում իրենց հետ դպրոց։ Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ ընդունված է սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիներին գույնզգույն ծաղկեփնջերով դպրոց ուղարկել, Գերմանիայում առաջին դասարանցիները սեպտեմբերի 1–ին դպրոց են գնում գույնզգույն տոպրակներով, որոնց պարունակության մասին ոչինչ չգիտեն։ Այս սովորությունն ունի 150 տարվա պատմություն։ Ծնողները տոնից առաջ երեխաների տոպրակներում դնում են քաղցրավենիք, գրենական պիտույքներ, անհրաժեշտ իրեր, որոնք երեխաներն առաջին անգամ պետք է տեսնեն դպրոցում ՝ բացելով իրենց գունեղ տոպրակներն ու վայելելով ծնողների պատրաստած անակնկալը։

Սիրելի ռադիոլսողներ, ձեր «ես»–ի մեջ ի՞նչ փոխեց ամառը ու ի՞նչ նոր որակներով եք ճանապարհ ընկնելու դպրոց քիչ անց։ Իսկ ընդհանրապես, բոլորս՝ բոլոր դպրոցականներս էլ մեկ նավի մեջ ենք և լողում ենք նույն օվկիանոսում Սեպտեմբերմեկյան հուզմունքն էլ է բոլորինս,  լարվածությունն էլ, անհանգստությունն էլ, բայց եկեք դրանք թողնենք տանը,  փոխարենը մեր պայուսակներում դնենք մի բուռ ժպիտ և լավ տրամադրություն ու  այդպես դուրս գանք տնից՝ դպրոց գնալու։

Ցուցադրել ավելի
Back to top button