Ռադիոլաբ

ՏՏ ու ինժեներիայի ոլորտում կրթության շնորհիվ ապագան ավելի ուժեղ և հուսալի կլինի

 Հարկ չկա կրկնելու, որ  տեխնոլոգիաների ու ընդհանրապես գիտության զարգացումը, ամենակարևորն են ՝  ապագայում ուժեղ լինելու, կամ հուսալի ապագա կառուցելու գործում։

Տարբեր կրթական ծրագրերի շնորհիվ՝ մենք շարունակում ենք փնտրել այդ  զարգացման ուղիները, իհարկե, չմոռանալով ինքնակատարելագործման  մասին:

Ապագայի Հայաստանն ավելի նորարար, ժամանակակից ու խելացի տեսնելու ցանկությունը շատերին միավորում է գաղափարների շուրջ։

 Ահա, այս ընդհանուր գաղափարի ձգտումով էլ Հայաստանում, 2011թ-ին հիմնադրվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները»։ Հիմա արդեն  582 լաբորատորիաներում՝  Հայաստանում, Արցախում, Վրաստանում ու Հնդկաստանում շուրջ 15,000  պատանի անվճար կրթություն է ստանում։

Այս ամառվա ընթացքում, Երևանի ևս 2 դպրոցում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ։ Արմաթից հայտնում են, որ այս ամիս Հայաստանի տարածքում էլի մի քանի նոր լաբորատորիաներ  կգործեն։ Նոր բացված լաբորատորիաներին ծանոթանալու համար,  այցելեցի Պարույր Սևակի անվան հ․ 123 ու Միսաք Մանուշյանի անվան հ․48 դպրոցներ։

Ինչպես Արմաթի մյուս բոլոր լաբորատորիաներում, այստեղ նույնպես աշխատում են Աղվես և Կրիա ծրագրավորման միջավայրերում։ Հաղորդման ընթացքում կիմանանք թե ո՞րն է դրանց տարբերությունը։

ՏՏ ոլորտում ու ինժեներիայի բնագավառում կրթությունն անշուշտ կարևոր է, իսկ գործնականում ի՞նչ արդյունք կտա։ Ապագայի մասին իրենց մտքերն են հայտնում խմբավարներ Մխիթար Ավետիսյանն ու Սամվել Սստեփանյանը։

Գիտությունն է ուժը, որը թվային դարաշրջանում առանց տեխնոլոգիական մտքի ու ծրագրավորման հմտության անհնար է պատկերացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button