Տնային աշխատանք

Ակամա քիմիկոսների, ամենօրյա քիմիայի և Ալֆրեդ Նոբելի մահվան մասին

Քիմիան ունի աներևակայելի հնարավորություններ։ Այս գիտությունը ստեղծում է նոր նյութեր՝ հեշտացնելով մեր կյանքը, նոր դեղամիջոցներ՝ պաշտպանելով մեր առողջությունը, պարարտացնում է հողը՝ ապահովելով սնունդ, նոր գունանյութեր ու ներկեր է ստեղծում՝ ավելի գունեղ դարձնելով մեր կենցաղը և մեր շրջապատը։

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, հետևենք մեր գործունեությանը խոհանոցում, լոգարանում, այգում, ապա կտեսնենք, որ ամենուր է հրաշագործ քիմիան։ Երբ մենք կատարում ենք սովորական գործողություններ՝ լուցկի ենք վառում, ճաշ ենք եփում, հագուստն ենք լվանում, թուղթ կամ փայտ ենք այրում, կատարում ենք քիմիական ռեակցիաներ, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից և մասնագիտությունից, որոշ չափով քիմիկոս է՝ ունակ նյութերը խառնելու, նոր նյութեր ստանալու։ Սակայն հաճախ չգիտենք, թե ինչ ռեակցիաներ ենք կատարում, ինչ նյութեր ենք ստանում։ Այդ չիմացությունը կարող է ստեղծել խնդիրներ, երբեմն էլ՝ լուրջ վնաս հասցնել մեր առողջությանը։ Ուրեմն՝ եկեք ծանոթանանք մեր առօրյայում հանդիպող նյութերին, նրանց հատկություններին, ինչու՞ ոչ՝ նաև նրանց ստեղծման հետ կապված պատմություններին։

Սկզբում ծանոթանանք օրգանական նյութերի մի  ընտանիքի հետ, որը կոչվում է «սպիրտներ»՝ «ալկոհոլներ»։

Լսեք մինչև վերջ, հետաքրքիր է, իսկ զրույցի վերջում կպարզենք նաև, որ Ալֆրեդ Նոբելը զուր չլսեց իր բժշկին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button