Սեպտեմբերի 1-ը գիտելիքի տոնից բացի հոբելյանական էր նաև մեր սիրելի ռադիոյի համար: Հանրային ռադիոն տոնեց իր 95 ամյակը։ Մանուկների ու պատանիների համար հայկական ռադիոն իր առաջին հաղորդումներն սկսեց եթեր հեռարձակել դեռ 30 ականներին: Շատ շատերն են սկսել հաղորդավարի և լրագրողի մասնագիտական ուղին հենց ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունից։
Սերունդների հերթափոխը շարունակվում է և «Զարթուցիչ»-ի հյուրերն այս անգամ մանկականի նախկին սաներն են՝ Լուսինե Գրիգորյանն ու Անահիտ Ալեքսանյանը։