Զարթուցիչ

Զարթուցիչ 08․09․2021

Ըստ ՄԱԿ-ի հիշարժան տարեթվերի, սեպտեմբերի 8-ին աշխարհում նշվում է Գրագիտության համաշխարհային օրը։ Այն սահմանվել է 1965 թ-ին` Թեհրանում տեղի ունեցած կրթության նախարարների միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Օրվա հիմնական նպատակն է մեծացնել հանրության ջանքերը գրագիտության տարածման ուղղությամբ: Մեր օրերում գրագետ է համարվում այն մարդը, ով գիտելիք ունի տարբեր ոլորտներից։ Սակայն, դեռ կան երկրներ, որտեղ երեխաները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից և բնակչության զգալի մասը անգամ տարրական կրթություն չունի։ Ահա այս խնդիրները լուծելու և մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով է նշվում օրը։

Սա օրվա մասին: Իսկ Զարթուցիչի թղթակից Լաուրան կներկայացնի փոքրիկ հարցազրույց «Դոլչե Վիտա» պարային համույթի սան Իրինա Վարդանյանի հետ: Հաղորդման ընթացքում կանդրադառնանք նաև Երևանում գործող մանրանկարչության ստուդիաներից մեկին:

Ցուցադրել ավելի
Back to top button