Սովորում ենք սովորել
Սովորում են ուսուցիչները՝ սովորում են աշակերտները
Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանի կարծիքով համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերների պատճառով փոխոխություն է կրում նաև կրթության կազմակերպման ձևը։ Նրա խոսքով այս ամռան ընթացքում բավականին լայնածավալ աշխատանք է կատարվել ԿԳՄՍ նախարարության կողմից, մասնավորապես՝ Տավուշի մարզի դպրոցներում փորձարկման է ներկայացվել հանրակրթական, ինչպես նաև առարկայական չափորոշիչները։ Կատարվել են տնօրենների, ուսուցչական անձնակազմի վերապատրաստման ծրագրեր։ Դրանց գնահատական տալ չի շտապում, ասում է այդ ամենը պետք է դեռ մտնի գործնական փուլ, երբ ուսուցիչները իրենց ստացած գիտելիքները, նոր մոտեցումները կիրառեն դասերի ընթացքում։
Եթե մենք ունենք հզոր դպրոց, սովորող, ձգտող, ուժեղ ուսուցիչ, մենք կկարողանանք հասնել մեր երազած հայրենիքին։