Հիթ 1

Բիթլզի վերջին սինգլը՝ «Let It Be»

Մեր մեծ ու տաղանդավոր երգահաններով լեցուն աշխարհում շատ կան սիրված երգեր, որոնց ստեղծման պատմությունն իսկապես հետաքրքիր է ու արժանի շարադրանքի։ Ի վերջո ո՞նց է ստեղծվել տվյալ հայտնի երգն ու ինչի՞ մասին է ։

Բոլոր հարցերի պատասխանը լսեք Քրիստ Մանարյանի նոր հեղինակային ծրագրում՝ «Հիթ 1»-ում։

Բիթլզի վերջին սինգլը՝ «Let It Be»

Մեր իրականության ամենահայտնի երգերից մեկը՝ «Let It Be»-ն, որը Բիթլզի նույնանուն ալբոմից է ու նաև Բիթլզի վերջին սինգլը, այսինքն՝ երգ, որը ձայնասկավառակի վրա միակն է (էն ժամանակ, ասեմ ձեզ՝ ձայնասկավառակներ էին, վինիլներ), իրականում գրել է Փոլ Մքարթնին, թեև պաշտոնապես, ամենուրեք արձանագրվում է, որ բառերի հեղինակը Ջոն Լենոնն է։

Պարզապես, Բիթլզը կոմերցիոն նպատակներով, մի շարք երգեր ներկայացրել է որպես Փոլ ՄըքՔարթնի — Լենոն համագործակցության արդյունք, թեև դրանց միանձնյա հեղինակը ՄըքՔարթնին է։ Ի դեպ, արևմուտքում սկզբից գրում են խոսքերի հեղինակի անունը, հետո նոր ՝ կոմպոզիտորինը։ Էնպես որ չզարմանաք, եթե ամենուրեք  «Let It Be»-ի տակ գրված լինի Լեննոն- ՄըքՔարթնիի․․․

Ինչևէ․․․ ՄըքՔարթնին հոգեկան ծանր ապրումների մեջ էր, քանզի զգում էր, որ լիվերպուլյան քառյակը վերջնականապես քանդվում է։ Դրան գումարած՝ նա սկսել էր չարաշահել թմրանյութերը, մի ցավ, որով նա միշտ տառապել է և հողն ասես ոտքերի տակից փախչում էր։

Ահա էսպիսի աննախանձելի վիճակում   ՄըքՔարթնին քնեց ու երազ տեսավ, զարմանալի ու պայծառ երազ։ Նա տեսավ իր վաղամեռիկ մորը, որին կորցրել էր 14 տարեկանում, 1956 թվականի հոկտեմբերի 31-ին, ինչպես հայերս կասենք՝ «վատ հիվանդության» պատճառով։ Իր իսկ խոսքերով՝ մայրը՝ երազում նրան քաջալերել ու հորդորել է լավատես լինել  ասելով՝ «Ամենինչ լավ է լինելու»։

Փոլն ասում է․ «Համոզված չեմ, որ մայրս իմ երազում  հենց դա ասաց ՝ այսինքն՝ «թող էդպես լինի»։ Բայց ընդհանուր ուղերձն իմ երազում մոտավորապես էդպիսին էր և ես, արթնանալով չտեսնված թեթևություն ու ոգևորություն զգացի, ինչն էլ վերածեցի երգի։ Ես հասկացա նաև, որ հանգուցյալ մայրս իրականում օրհնեց ինձ»։

Էսպես է ասում Փոլը։ Էսպես է ծնվել «Let It Be» հիասքանչ երգը, որը կարելի է որակել որպես փառաբանում՝ լավատեսության ու կյանքի։

Ցուցադրել ավելի
Back to top button