Զարթուցիչ

Ռադիո 95․ Չավարտվող մանկություն. մաս 4-րդ

Մեր սիրելի ռադիոն դարձավ 95 տարեկան։ Տարիները սակայն չեն փոխել ռադիոյի դեմքը ․․․այն մնում է շատերի համար, որպես հարազատ տուն, պահպանում տարիների փորձն ու ավանդույթները, անվրեպ կատարում իր գործառույթներն ու անաղարտ պահում, պահպանում մայրենի լեզուն: Եթերային խոսքի ու նրա դերի մասին «Զարթուցիչում» այսօր զրուցելու են մանկական հաղորդումների խմբագրության շատ սիրելի ու ճանաչված աշխատակիցները, ովքեր իրենց ավանդն են ներդրել ռադիոյի մեծ ընտանիքում։ Ժիրայր Դադասյան, Սարգիս Նաջարյան և Անահիտ Նավասարդյան ․․․Ինչպիսի՞ն էր ռադիոյի և ընդհանրապես լրատվամիջոցների լեզուն տարիներ առաջ և ի՞նչ է փոխվել մեր օրերում։

Ցուցադրել ավելի
Back to top button