Այգեձորը գտնվում է Տավուշի մարզում։ Երբ մտնում ես գյուղ, անմիջապես երևում են Այգեձորի խիտ անտառներն ու բարձր սարերը։ Ովքեր գալիս են Այգեձոր, անպայման բարձրանում են Աղջկա քար սարը, որի հետ կապված գյուղում լեգենդ կա։ Այգեձորում կա Սուրբ Հռիփսիմե վանքը, որը հիմա խոնարհված է, բայց այնտեղ երբեմն պատարագ է մատուցվում։ Լինել այգեձորցի, նշանակում է լինել հայրենասեր, որովհետև գյուղն այնքան գեղեցիկ է, որ չես կարող նրան չսիրել․․․․ Ու եթե սիրում ես Այգեձորը, սիրում ես նաև քո հայրենիքը․․․
մեկ րոպեից էլ քիչ