Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կայացավ «Հավք 2021» մրցույթը։ Այն իրականացվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։ Նպատակը ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, արտակարգ իրավիճակներում, նոր լուծումներ գտնելն էր։
ԱԹՍ-ներն ամենուր են, ամենատարբեր ոլորտներում։ Գիտությունն ու տեխնիկան զարգանում է ու բազմաթիվ գործիքների միջոցով՝ որոնցից է նույն անօդաչու թռչող սարքը, մարդու գործը էապես հեշտանում է։ Խնայում ենք ժամանակ ու ռեսուրներ, խնդիրները ստանում են ավելի արդյունավետ լուծումներ։
![](https://arevik.armradio.am/wp-content/uploads/2021/09/242194245_183046567270729_4676166458611118108_n-1024x683.jpg)
«Ռադիոլաբի» հյուրերն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մրցույթի կազմակերպիչ Ասյա Սեփխանյանն ու մասնակից թիմերի ներկայացուցիչներ Հայկ Գևորգյանը, Վահան Իգիթխանյանն ու Արթուր Մովսիսյանը։