Զարթուցիչ

Սեպտեմբերի 27 ․․․ Զարթուցիչ

Մեկ տարի առաջ այս օրը, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ 44 օր շարունակ կատաղի մարտեր էին ընթանում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին էին նվիրվել Արցախի և Հայաստանի զինված ուժերն ու մարտի դաշտ մեկնած կամավոր մարտիկները։ Դժվար ու ծանր օրեր էին: Բայց հայրենիքի պաշտապաններին քաջալերելու, նրանց օգնելուն ու կարիքները հոգալուն պատրաստ էինք բոլորս: Առավոտից երեկո, մեծ ու փոքր նաև թիկունքում էինք աշխատում․․․․ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերեցին հազարավոր զինվորներ,նաև՝ խաղաղ բնակիչներ։ Հազարավոր արցախցիներ տուժեցին։ Տուժեցին նաև արցախցի մեր հասակակիցները։ Պատերազմի հետևանքով շուրջ 30 հազար դպրոցականներ զրկվեցին իրենց հայրենիքում սովորելու և կրթվելու իրավունքից։ Այդ օրերին և դրանից հետո Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականներն իրենց ուսումը շարունակեցին այստեղ։ Հիմա նրանցից շատերը վերադարձել են Արցախ, շատերը՝ դեռ ոչ։ Նրանք մեզ հետ նույն դպրոցում ու դասարանում են սովորում, միասին նաև տարբեր խմբակների ենք գնում, խաղում ու զբոսնում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button