Զարթուցիչ

Աշխարհն` առանց թափոնների ու խոսող դասագրքերով — Զարթուցիչ

Վերջապես վերականգնվեց դպրոցական նախկին առօրյան` դասերը առկա են և ամենօրյա, իսկ թե հետաքրքիր են անցնում դրանք թե ոչ, պատասխանները հաստատ միանշանակ չեն: Լիլին, օրինակ, գտնում է, որ ժամանակակից դպրոցը պետք է փոխի իր դեմքը…նա հետաքրքիր նորարարություններ է ցանկանում մտցնել դպրոցում: Թե ինչ հետաքրքիր փոփոխություններ է ցանկանում նա անել դպրոցում, կիմանանք հաղորդման ընթացքում, երբ լսենք նրա «Դպրոցն իմ աչքերով» էջը: Ի դեպ դպրոցում արդեն մի հետաքրքիր նորարարություն ունենք` նոր, խոսող դասագրքերն այլևս երևակայության արդյունք չեն…Ձեռք բերելն էլ բավականին հեշտ է` միացրու հեռախոսդ, պահիր QR կոդին ու լսիր գրողի կյանքի պատմությունը կամ նրա բանաստեղծության հիման վրա գրված երգերը: Խոսող դասագրքեր հրատարակելու գաղափարն «Անտարես» և «Զանգակ» հրատարակչություններինն է, իսկ դրանք ամբողջացնելու և կազմելու հաջորդ քայլը՝ տարբեր հեղինակներինը: Փորձնական նոր դասագրքերը 6 առարկաներից են՝ 7-րդ դասարանի «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն», «Ինֆորմատիկա» և «Գրականություն», ինչպես նաև 8-րդ դասարանի «Հասարակագիտություն»։

«Գրականության» նոր դասագիրքը այլևս չի լինի ինչ-որ բան կարդալու և անգիր անելու գիրք: Այն մտածված և հարմարեցված է ժամանակակից պահանջներին և այժմ փորձնական փուլ է անցնում Վայոց ձորի մի քանի դպրոցներում:

Երևանի հանրակրթական 50 դպրոցներում մեկնարկել է «Աշխարհն` առանց թափոնների» ծրագիրը: Աշակերտներն ու ուսուցիչները կառանձնացնեն թուղթն ու պլաստիկը և կհանձնեն վերամշակման: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը: Լսենք Երևանի քաղաքապետարանի աշխատակից Դիանա Կարապետյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button