Սեպտեմբերի 29-ին առողջապահության համակարգը նշում է սրտի համաշխարհային օրը։ Նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության իրազեկումն է: Ըստ առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների, աշխարհում սրտանոթային հիվանդություններն առաջին տեղն են զբաղեցնում: Ուստի, մեր սիրտը, որն օրգանիզմի թերևս ամենակարևոր օրգանն է, պետք է լավ պահպանենք։ Իսկ առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է խուսափել վատ սովորույթներց, ավելորդ քաշից, անառողջ սննդից ու ճարպակալումից։ Հիշենք, որ ակտիվ կենսակերպը լավացնում է արյան շրջանառությունն ու ամրացնում է սիրտը։ Զարթուցիչի «Առողջության այբուբեն» էջում այսօր նաև սեզոնային վարակիչ հիվանդությունների և դրանցից խուսափելու մասին ենք խոսելու։
մեկ րոպեից էլ քիչ