Հոպլյա՛, հեքիաթ

Աքլորն ու մկնիկները. Հոպլյա՛, հեքիաթ

Երկու մկնիկ են լինում՝ Գլորմլորն ու Շուռումուռը։ Եվ մի աքլոր է լինում` Ձայնեղ կոկորդը: Մկնիկները միայն մի բան գիտեին` երգել-պարել ու վազվզել։Իսկ աքլորը ծեգը- ծեգին վեր էր կենում, ամենքին արթնացնում և անմիջապես անցնում գործի:

Մի անգամ, բակն ավլելիս, Ձայնեղ կոկորդը ցորենի մի հատիկ է գտնում:

— Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ,- կանչում է աքլորը,- տեսե՜ք ինչ եմ գտել:

Մկնիկները վազելով գալիս են.

-Երանի կալսած լիներ…

-Ուրեմն ո՞վ է կալսելու,- հարցնում է աքլորը:

— Ես` չէ,- հետ է քաշվում Գլորմլորը:

— Ես էլ՝ չէ,- վրա է բերում Շուռումուռը:

— Ես կկալսեմ,- ասում է աքլորը և իսկույն գործի անցնում:

Իսկ մկնիկներն իրենց համար անհոգ խաղում են:

Աքլորը հասկը կալսում է և նորից դիմում մկնիկներին,-

— Հե՛յ, Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ, եկեք տեսեք ինչքան ցորեն եմ կալսել:

Մկնիկները վազելով գալիս են:

— Հիմա ցորենը ջրաղաց տանել է պետք,- ասում են մկնիկները:

— Դե․․․ ո՞վ է տանելու,- հարցնում է աքլորը:

— Ես չեմ տանի,- ասում է Գլորմլորը:

 -Ես էլ չեմ տանի,- ծվծվում է Շուռումուռը:

— Որ էդպես է` ես կտանեմ,- ասում է աքլորն ու պարկը շալակն առնելով՝ գնում ջրաղաց:

Իսկ մկնիկներն անհոգ շարունակում են իրենց խաղուպարը:

Աքլորը վերադառնում է ջրաղացից, նորից մկնիկներին ձայն տալիս,-

— Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ, ալյուրը բերել եմ, եկե՜ք:

Մկնիկները վազելով գալիս են, ուրախանում:

— Այ՛, ապրի՛ Ձայնեղ կոկորդը: Հիմա հարկավոր է խմոր հունցել, կարկանդակ թխել:

— Ո՞վ է խմոր հունցելու,- հարցնում է աքլորը:

— Ես` չէ,- հրաժարվում է Գլորմլորը:

— Ես էլ՝ չէ,- ծվծվում է Շուռումուռը:

Աքլորը մտածում, մտածում է և ասում.

— Ճարս ինչ, ես կհունցեմ:

Եվ Ձայնեղ կոկորդը խմոր է հունցում, փայտ է բերում, կրակ անում: Երբ կրակը մարմանդում է, կարկանդակները դնում է վառարանի մեջ:

Իսկ մկնիկները ծափ են տալիս, երգում, պարում:

Շուտով կարկանդակները թխվում են: Աքլորը վառարանից հանում է, շարում սեղանին:

Իսկ մկնիկներին արդեն կանչել պետք չէ, հոտն առած վազելով գալիս են:

— Սովից մեռնում եմ,- նվնվում է Գլորմլորը:

— Բա ես, բա ես ի՜նչ սոված եմ,- ծվծվում է Շուռումուռը:

Եվ երկուսն էլ առանց հրավերի սեղան են նստում:

Աքլորն ասում է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button