Զարթուցիչ

Ինչպե՞ս դպրոցում լավ գնահատականներ ստանալ

Ո՞րն է մեր սիրելի առարկան դպրոցում և ինչու: Այս հարցն ենք ուղղել այսօր դպրոց շտապողներին և տարբեր պատասխաններ ստացել: Բայց, անկախ նրանից, թե որ առարկան որքան ենք սիրում, պետք է սովորենք ։ Իսկ որպեսզի բոլորից էլ դրական գնահատականներ ունենանք, հարկավոր է երկու պարզ կանոնի հետևել։ Նախ պետք է հստակ որոշենք, թե օրվա որ ժամին ենք ուզում պարապել և ամեն օր այդ ժամը տրամադրել տնային աշխատանքներին։ Կարևոր է, որ չխախտենք գրաֆիկը և կենտրոնանանք միայն դասերի վրա։ Եվ երկրորդ կանոնը։ Եթե երկար ենք պարապել, պետք է շուտ պառկենք քնելու։ Որպեսզի ուղեղն ու մարմինը արդյունավետ աշխատեն, հարկավոր է լիարժեք հանգստանալ ու քնել 8 ժամից ոչ պակաս։ Իսկ, եթե դասերին նույն դիրքով երկար նստելուց հոգնում ենք, իսկ մեջքն ու ուսերը ծանր պայուսակից ցավում են, պետք է հատուկ վարժություններ անենք: Ինչպիսի՞, կհուշի Սարի-Թաղ պոլիկլինիկայի բժշկուհի Արմինե Ամիրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button