Զարթուցիչ

Ու՞ր գնալ դասերից հետո․ Զարթուցիչ

Հատկապես ցուրտ ամիսներին լինում են օրեր, երբ դժվարությամբ ենք արթնանում ու չենք ուզում տնից դուրս գալ։ Եթե ձեզ էլ է ծանոթ այս իրավիճակն ու վատ տրամադրությունն ազդում է դասերի և կարևոր գործերի վրա, ծանոթացեք մեր մի քանի կետից կազմված ուղեցույցին ու փորձեք։ Այն կօգնի դրական լիցքերով սկսել օրը։ Որքան էլ դժվար է, պետք է աշխատենք հնարավորինս շուտ արթանալ ու կարգի բերել ննջասենյակը։ Հետո հարկավոր է կարճ նախավարժանք անել ու նախաճաշել։ Լավ կլինի, եթե ընդմիջման համար էլ մեզ հետ բուտերբրոդ վերցնենք։ Որպեսզի բոլոր գործերը հասցնենք, առավոտյան պետք է օրվա ծրագիր կազմենք ու ըստ դրա շարժվենք առաջ։ Օրինակ՝ գնալ դպրոց, հետո գրադարան, երեկոյան հանդիպել մոտ ընկերոջը, շանը զբոսանքի տանել և այլն։ Իսկ տնից դուրս գալուց առաջ՝ համբուրեք հարազատներին և մոտ տասը րոպե քայլեք մաքուր օդում։ Ահա օրը դրական սկսելու պարզ ու հաճելի տարբերակներ։

Իսկ ‹‹Զարթուցիչի›› մյուս զրույցը կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են ստեղծագործել և տարբեր կրթական ծրագրերի մասնակցել։ Մեր հյուրասրահում զրուցելու ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Քնար Կատվալյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button