Լուրեր

«Քեզ համար, Երևան» ֆոտոցուցահանդեսը Երևանի երկաթուղային կայարանում

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է Երևանի օրվան նվիրված ցուցահանդես: Ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:

«Լուսանկարներում պատկերված են մեր սիրելի քաղաքի ծանոթ համայնապատկերը, սակայն նրանք ներկայացնում են Երևանը նորովի, և յուրաքանչյուր դիտող ծանոթ պատկերներում կարող է ինչ-որ նոր բան տեսնել:

Հեղինակն ասում է, որ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում շատ խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է:

Ցուցադրել ավելի
Back to top button