Տնային աշխատանք

Փոխի՛ր հայացքդ, եթե բնությունն այդպես է ուզում

Ի՞նչ է տիեզերագիտությունը, վերջավո՞ր է արդյոք տարածությունը, ինչպե՞ս է ընդարձակվում տիեզերքը․ այս և նման հարցերը հետաքրքրու՞մ են ձեզ։ Եթե այո, ուրեմն լսեք ԵՊՀ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանի զրույցը։

«Եթե ֆիզիկական տեսությունը մեզ մի բան է ասում, մենք պետք է փորձենք դա հասկանալ։ Շատ բաներ կարող են մեզ տարօրինակ թվալ, որովհետև մենք սովոր ենք առօրյա աշխարհի օրենքներին։ Օրինակ, քվանտային օրենքները մեզ տարօրինակ են թվում, բայց բնությունն այդպիսին է։ Լավ ֆիզիկոսը պետք է պատրաստ լինի իր հայացքները փոխելու, եթե բնությունն ստիպում է ինչ–որ նոր բան հասկանալ, այլապես գիտությունն առաջ չի գնա»,–ասում է պարոն Սահարյանը։

Ա․ Սահարյան–Մարդն իր ծագման հենց առաջին շրջանից փորձել է հասկանալ, թե ինչպես է կառուցված իրեն շրջապատող աշխարհը։ Բնական է, որ նրա պատկերացումներն սկսվել են առօրյա շրջապատից, և ուսումնասիրություններն էլ արվել են իրեն մատչելի հեռավորություններից սկսած․ ասենք՝ 1 մ, 10 մ, 1 սմ և այլն։ Հետագա զարգացման ընթացքում գիտությունը երկու տարբեր ուղղություններով է գնացել․ առաջինը՝ դեպի ավելի փոքր մասշտաբներ, դա միկրոաշխարհն է, և երկրորդը՝ դեպի ավելի մեծ մասշտաբներ, որը մակրոաշխարհ ենք անվանում։

Այսօր զրուցելու ենք մեծ մասշտաբների մասին․ տիեզերք և տիեզերագիտություն կամ կոսմոլոգիա։
Կոսմոլոգիան գիտություն է տիեզերքի՝ որպես ամբողջության վերաբերյալ։

Բոլորս գիտենք, որ մեր Երկիր մոլորակը պտտվում է մի աստղի շուրջ, որի անունը մենք Արեգակ ենք դրել։ Այդ աստղը չի տարբերվում մնացած իր պես աստղերից ոչ մի էական հատկությամբ․ ո՛չ իր մեծությամբ, ո՛չ առաքած էներգիայի քանակով։ Հիմա պատկերացնենք, որ մենք հեռանում ենք այն համակարգից, որում Արեգակն է իր շուրջը պտտվող մոլորակներով։ Ի՞նչ կտեսնենք։ Կտեսնենք՝ ուրիշ աստղեր էլ կան, բացի Արեգակից, ընդ որում՝ աստղերի մեծամասնությունը ոչ թե միայնակ է, այլ իրենց ընկերներն ունեն․ կան կրկնակի աստղեր, եռակի աստղեր։ Եթե ավելի հեռու գնանք, կտեսնենք, որ աստղերը միավորվում են համակարգերի մեջ, որոնք կոչվում են գալակտիկաներ։ Մեկ գալակտիկայի մեջ կարող են լինել միլիոնից մինչև տասնյակ միլիարդավոր աստղեր։ Ավելի՞ հեռվում․․․Գալակտիկաները միավորվում  են գալակտիկաների խմբերի մեջ։

Հարց է առաջանում․ այդ կառուցվածքներն անընդհատ կրկնվելու՞ են, թե՞ինչ–որ մասշտաբից սկսած արդեն համեմատաբար համասեռ է լինելու։ Պարզվում է, այո, շատ մեծ մասշտաբներում՝ շատ մեծ երկարությունների վրա, մեր տիեզերքը համասեռ է, այսինքն՝ հատկությունները, եթե մեծամասշտաբ դիտարկենք, կախված չեն այն բանից, թե որտեղ եք գտնվում․․․

                               /շարունակությունը՝ զրույցում/

Ցուցադրել ավելի
Back to top button