Սովորում ենք բնությունից
Ամենահամբերատար ու դիմացկուն քարաքոսերի մասին
Քարերն ու խաչքարերը նախշազարդող, ամենահամբերատար ու դիմացկուն քարաքոսերի մասին քիչ բան գիտենք, բայց նրանցից սովորելու շատ բան ունենք: Արսեն Գասպարյանը Հայաստանի միակ քարաքոսաբանն է։ 2017-ին Բեռլինում դոկտորականը պաշտպանելուց հետո վերադարձել է Հայաստան։ Նրա զրույցը Երկիր մոլորակի զարմանալի ու ամենահին գոյատեսակի` քարաքոսի մասին կհետաքրքրի շատերիդ: Լսեք «Սովորում ենք բնությունից» հաղորդաշարի հերթական եթերը։