Լուրեր

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Ցուցադրել ավելի
Back to top button