10 րոպե կինոյի մասին

«Զուլալի»․ 10 րոպե կինոյի մասին

Հոկտեմբերի 21-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Զուլալի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան  էր, նկարահանված՝   Նարինե Աբգարյանի  համանուն գրքի հիման վրա ։

Հին տանը, չնկատելով ժամանակի ընթացքը, ապրում է մի ընտանիք՝ արդեն տարեց , տնային տնտեսուհի Աքիրը, նրա տղան՝ Նազարոսն ու բանականությունը կորցրած  մայրը՝ Զուլալին: Ընտանիքի, կյանքի նույն ժամանակահատվածի իրադարձությունների մասին երեք տարբեր հայացք դասավորվում են ողբերգական ճակատագրի մեկ, բարդ խճանկարի մեջ՝ միաժամանակ   պատմությանը տալով հեքիաթային նրբերանգներ։ Ահա սա ենք կարդում, երբ համացանցում  ուսումնասիրում ենք կինոնկարի նկարագրությունների բաժինը, որն իհարկե նրանց համար է, ովքեր  չեն կարդացել գիրքը։ Այս դրաման նաև  կատակերգական տարրեր ունի։ Թերևս, դրա շնորհիվ էլ բացահայտվում է մարդկային զգացմունքների և հարաբերությունների ամբողջությունը:

10 րոպե խոսում ենք «Զուլալի» կինոյի մասին՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի հետ։ Միացեք մեր զրույցին իմանալու համար թե ի՞նչի մասին է ֆիլմը, ինչպե՞ս է կատարվել դերասանական կազմի ընտրությունը, ինչպե՞ս է Տիգրան Մանսուրյանը շուրջ 30 տարի դադարից հետո կինոյի համար երաժշտություն գրել ու ինչպե՞ս է ընթացել աշխատանքային պրոցեսը՝ նկարահանման հրապարակում։

Ցուցադրել ավելի
Back to top button