Լուրեր

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով:

Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել ու առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։

Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին:

Ցուցադրել ավելի
Back to top button