Հիթ 1

«Դու արտասվեցիր՝ ցանկալով լուսինը» — Pink Floyd. Հիթ 1

Դու արտասվեցիր, ցանկալով լուսինը

Դու շատ արագ հաղորդակից դարձար գաղտնիքին․․․

Հիթ 1-ի հերթական թողարկումը նվիրել ենք ամենախորհրդավոր ռոք խմբերից մեկի՝ ամենախորհրդավոր կոմպոզիցիաներից մեկին։   

Ես, կոնկրետ, խոսելու եմ Սիդ Բարեթի պատվին՝ խմբի ձայնագրած, հիրավի, անկրկնելի մի կոմպոզիցիայի մասին, որը ռոքի սիրահարները արդեն տասնամյակներ՝ գիտեն անգիր, գիտեն յուրաքանչյուր նոտան ու յուրաքանչյուր շունչը։

“Shine On You Crazy Diamond”-  «Շողա, խելագար ադամանդ․․․» -“Wish You were here” — «Կուզեի այստեղ լինես» հանրահայտ ալբոմից։ Էս կոմպոզիցիայով  Pink Floyd-ի տղաները, ասես, փորձել են հանգստացնել իրենց մեղավոր խիղճն ու միաժամանակ արժանին մատուցել խմբի երբեմնի առաջատարին ու գաղափարախոսին՝ նույն Սիդ Բարեթին, որի վարքագիծն էնքան անկանխատեսելի ու անընդունելի դարձավ, որ ընկերները, սրտներից արյուն կաթելով՝ որոշեցին նրան հեռացնել խմբից ․․․ Աննախանձելի իրավիճակ՝ ընդունեք։

Ցուցադրել ավելի
Back to top button