Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը խոսում է սփյուռքում հայերենի դասավանդման խնդիրներից։ Ինչպես գիտեք, սփյուռքի տարբեր գաղթօջախներում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն և հայագիտական մի քանի այլ առարկաներ։ Վերջին տարիներին ակտիվացել է օնլայն ուսուցումը, որի շրջանակներում Հայաստանում գտնվող մասնագետները տարբեր առարկաներ են դասավանդում սփյուռքի տարբեր երկրներում գտնվող հայ դպրոցականների համար։ Այդպիսի նախաձեռնություններից է «Ես հայ եմ» առցանց դպրոցը, որը սովորեցնում է հայոց լեզու, հայրենագիտություն և շախմատ առարկաները։
մեկ րոպեից էլ քիչ