Զարթուցիչ

Ի՞նչ չի կարելի համացանցում ․․․ լինենք մեդիագրագետ. Զարթուցիչ

Եղե՞լ է, որ համացանցում նավարկելիս՝ այսպիսի գրառման հանդիպած լինեք․ դուք շահել եք հեռախոս, անցեք այս հղումով և լրացրեք ձեր տվյալները։ Կամ անհայտ մի ընկերություն ձեզ առաջարկում է պատասխանել իր հարցերին՝ խոստանալով հաճելի անակնկալներ։ Գուցե իրոք շատերս հավատացել ենք,անցել այդ հղումներով ու հայտնվել տարբեր ծուղակներում։ Ահա այսպիսի, և նմանատիպ դեպքերից խուսափելու, համացանցից գրագետ օգտվելու համար, նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստանում կանցկացվի «Մեդիագրագիտության շաբաթ»։ Շաբաթը կազմակերպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Մանրամասները կներկայացնի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button