Լուրեր

Մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը

«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ՝ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը» նախագիծը։ Այն կազմակերպվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում։  Նախագիծը  միտված  է  տարբեր  շնորհներ  ունեցող  երեխաների  և  պատանիների  շրջանում Չարենց  բանաստեղծին, ստեղծագործող  անհատին  և  յուրօրինակ  մարդուն բացահայտելուն:

ՀՀ 6  մարզերում  գործող  «Արար» — ի  21  կենտրոնների  շուրջ  600  սաներ  տարվա  ընթացքում  կստեղծագործեն չարենցյան  ներշնչանքով։

Նախագծի մեկնարկն արդեն իսկ տրվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան և  Բերդավան  սահմանապահ  համայնքներում  գործող  «Արար» կենտրոններում։ Նախագծի մեկնարկին «Արար»-ի սաները  և  Բերդավանի  մշակույթի տան  գրադարանը ստացել են չարենցյան գրքեր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի  աշխատակիցները իրենց  ընտրած գրքերը և  Չարենցի  թոռնուհի  Գոհար  Չարենցի  մակագրությամբ  էջանշանները  նվիրել են «Արար» կենտրոնների գրադարաններին: Այդ գրքերը եղան գրադարանների  առաջին գրքերը։

Հոբելյանական  տարին  կամփոփվի  նախագծի  ընթացքում  ստեղծված  լավագույն  աշխատանքների  ցուցահանդես-միջոցառմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button