Նոյեմբերի 14–ին, առցանց հարթակում կմեկնարկի «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այն կտևի մինչև նոյեմբերիր 18–ը։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։
Ֆիլմերը մրցելու են 4 անվանակարգում՝
-Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին
-Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին
-Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին
-Լավագույն կրթական ֆիլմ