Ռադիոլաբ

Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել TikTok-ի տեսանյութերը — Ռադիոլաբ

Սոցիալական ցանցերը երիտասարդանում են: 16 տարեկանից  ցածր օգտատերերի թիվը՝ տարբեր հարթակներում  ավելանում է օր- օրի: Վերլուծաբանների կարծիքով պատանիներն ավելի հաճախ նախընտրում են տիկտոկն ու  ինստագրամը։ Ինչու՞ …

Մեդիափորձագետ Արթուր Պապյան — «Իսկապես էդ հարթակներում ավելի շատ երիտասարդներ են և նույնիսկ, կարծում եմ,  ինչ-որ դեպքերում, որոշ երիտասարդներ այնտեղ են, որովհետև էնտեղ իրենց ծնողները չեն»:

Այսինքն, ազատ լինելու ցանկությու՞նն է նրանց առաջնորդում,   ի՞նչ են փնտրում նրանք այդ ցանցերում։

«Երեխաները փորձում են փախնել, լինել մեկ այլ միջավայրում, որպեսզի մաման-պապան կամ տատիկ-պապիկը իրեն չտեսնեն, ինքը իր համար ինչ ուզում ա անի, որը շատ հասկանալի ա: Իրական կյանքում էլ է էդպես»:

Իսկ թե որքանով են պատանիները պահպանում   տեղեկատվական անվտանգությանն կանոններն ու ի՞նչ հնարավոր խնդիրների կարող ենք առնչվել առցանց տիրույթում՝ կպարզենք հաղորդման ընթացքում:

Համաճարակի սկզբից ի վեր՝ամբողջ աշխարհում, դեռահաս աղջիկներն  ավելի հաճախ են դիմել նյարդաբաններին՝ նյարդային տիկերի պատճառով։ Այս փաստն իրոք զարմացրել է բժիշկներին, որովհետև նման խանգարումներ առավել հաճախ նկատվում  են ոչ թե աղջիկների, այլ տղաների մոտ։ Ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար մանկաբույժները պարզել են, որ նյարդային տիկերով հիվանդանոցներ դիմող գրեթե բոլոր դեռահաս աղջիկներին միավորում է մեկ ընդհանուր բան՝ TikTok-ը:

Ըստ The Wall Street Journal-ի՝ այդ աղջիկները տևական ժամանակ դիտել են TikTok-ում շրջանառվող այն մարդկանց տեսանյութերը, որոնք ունեն Տուրետի համախտանիշ և իրենց տեսանյութերում ցուցադրում են, թե ինչպես են ապրում նման խանգարումներով։ Ինչո՞ւ են շատ փորձագետներ երևույթը կապում Տիկտոկի հետ: Կա՞ն կոնկրետ փաստեր, թե՞  նման պնդումները դավադրությունների տեսության հերթական դրսևորում են:

Կա նաև այսպիսի վիճակագրություն: Երբ 2021 թվականի հունվարին բրիտանացի մասնագետներն սկսեցին ուսումնասիրել աղջիկների մոտ տիկերի երևույթը, TikTok-ում #tourettes հեշթեգով տեսանյութերը, ընդհանուր առմամբ, ունեին մոտ 1,25 միլիարդ դիտում: Այժմ դրանց թիվը հասել է շուրջ  5 միլիարդի: TikTok-ի խոսնակը նշել է, որ օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունն իրենց համար չափազանց կարևոր են, և այժմ, ընկերության մասնագետները խորհրդակցում են փորձագետների հետ՝ իրավիճակն ավելի խորությամբ հասկանալու համար:

Թե ինչպե՞ս նման տեսանյութերը կարող են ազդել դեռահասների առողջություն վրա ու նյարդային խանգարումների պատճառ դառնալ, փորձեցինք պարզել հոգեբան Աննա Բադալյանի հետ: Մենք նրան ցուցադրեցինք #tourettes հեշթեգով մի քանի տեսանյութ ՝տիկտոկի հարթակից, ու խնդրեցինք մեկնաբանել:

Հոգեբանից հետաքրքրվեցինք այսպես կոչված «կլիպային մտածողություն» երևույթի մասին ու թե ինչպե՞ս կարող է այն էմոցիոնալ խանգարումների պատճառ դառնալ։ Հարցրինք նաև այլ սոցիալական ցանցերի հնարավոր վտանգների մասին։

Ամեն դեպքում, ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ աշխարհում որոշ գործիքների օգնությամբ ծնողներն ավելի անվտանգ միջավայր ձևավորելու նպատակով՝ կիրառում են որոշ սահմանափակումներ: Այդպիսի մի հավելված է Kaspersky Safe Kids-ը: Համացանցային վերահսկողության համար նախատեսված ծրագրերից է նաև Qustodio-ն: Այն կատարում է բովանդակության զտում, հնարավորություն է տալիս կիրառել ժամային սահմանափակումներ:Աշխատում է Windows, Mac, iOS, Android օպերացիոն համակարգերի վրա:

Իհարկե, չենք մոռանում նաև համացանցից օգտվելիս  հնարավոր ֆիշինգային հարձակումների նկատմաբ զգուշավորություն դրսևորելու, անձնական տվյալների պաշտպանման ու ընդհանրապես, կիբեռանվտնագության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button