Զարթուցիչ

Ի՞նչ օրենք կընդունեիք, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք։ Մեր օրվա հարցը։

Ի՞նչ օրենք կընդունեիք, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք։ Այս թեմայի շուրջ կխոսենք այսօր ‹‹Զարթուցիչ››-ում։ Իսկ ‹‹Առողջության այբուբեն››-ում այս անգամ կանդրադառնանք առողջ ապրելակերպին։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն ու ԿԳՄՍ-ն կարճ հոլովակների մրցույթ են հայտարարել ՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու թեմայով։ Խորագիրը՝ «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»։ Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ավագ դպրոցների աշակերտները։ Հոլովակները պետք է լինեն հայերեն, 45-ից մինչև 60 վայրկյան տևողությամբ։ Նախապատվությունը կտրվի ստեղծագործական, հետաքրքիր մոտեցմամբ աշխատանքներին։ Հոլովակներում պետք է բացառվեն անթույլատրելի արտահայտություններն ու այնպիսի տեսարանները, որոնք հեղինակային իրավունք են խախտում։ Սահմանված կանոններին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն նախարարությունների տեղեկատվական հարթակներում: Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն շատ հավանումներ, կարժանանան պարգևների, իսկ հաջորդ տասը լավագույն աշխատանքները կարժանանան Կրթության և Առողջապահության նախարարություններիի շնորհակալագրերին:

Եթե հետաքրքրեց, ուրեմն ձեր աշխատանքները պետք է մինչև նոյեմբերի 30-ը ժամը 18-ը ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ցուցադրել ավելի
Back to top button