Տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։14 ամյա երգչուհին Հայաստանը կներկայացնի «Քամի քամի» երգով։
Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (tokionine) , խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Մալենան, Դավիթ Ծերունյանը և Դավիթ Բադալյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մասնակցում է 19 երկիր։