10 րոպե կինոյի մասին

«Լիալուսնի թագավորություն». 10 րոպե կինոյի մասին

Ուես Անդերսոնն այն ռեժիսորն է, որը վարպետորեն կարողանում է ստեղծել լրիվ ուրիշ իրականություն, նոր աշխարհ՝ իր գույներով, ինքնատիպ լուծումներով, աչքի ընկնող շքեղությամբ ու հանդիսատեսին միանգամից գրավող մթնոլորտով: Այսօր առաջարկում եմ միասին դիտել նրա 2012 թվականին՝ Կաննի փառատոնին ներկայացված «Լիալուսնի թագավորություն» ֆիլմը: Այն նաև առաջադրվել է մի շարք մրցանակաբաշխություններում, ինչպիսիք են «Օսկարն» ու «Ոսկե գլոբուս»-ը։ Հենց  «Ոսկե Գլոբուսում»  էլ  ֆիլմը ստացավ  իր միակ մրցանակը՝  տարվա լավագույն կինակատագերգություն անվանակարգում:

Ռեժիսորը խոստովանել է, որ ֆիլմը նկարահանելիս՝   ոգեշնչվել էր ֆրանսիական սենտիմենտալիզմով,   սցենարն էլ գրել է Ռոման Կապալլոյի հետ: Գլխավոր դերերում հանդես են եկել սկսնակ դերասաններ Քարա Հեյուրդը և Ջարեդ Գիլմանը, բայց ահա երկրորդ պլանի կերպարներում նկարահանվել են համաշխարհայի կինոյի աստղեր Բրյուս Ուիլիսը, Հարվի Քեյթելն ու Բիլ Մյուրեյը։ 

Պատմեմ ֆիլմի սյուժեն:

Սեմ Շիկասկին սկաուտ է։Նրանից նույնիսկ սեփական ծնողներն են հրաժարվել ՝անհանգիստ բնավորության պատճառով։ Իսկ Սյուզի Բիշոլը ՝ ֆիլմի հերոսուհին տասներկուամյա  աղջիկ է, որն ապրում է իր  երազանքներով պարփակված կախարդական աշխարհում ։ Նրա մայրը դավաճանում էր Սյուզիի հորը տեղի շերիֆի հետ։ Եվ ահա, Նոր Անգլիայում ապրող  երկու սիրահարված պատանիները  փախչում են մեծահասակների հսկողությունից։

Երեխաների անհետացումից հետո՝ տեղի շերիֆի հետ,   սկսում են փնտրել երեխաներին։ Ինչպես պարզվում է հետագայում, երեխաները փորձում էին գտնել մի վայր, որտեղ երկուսով երջանիկ կլինեն ։ Բայց  նրանց գտնում են, արգելում   շփվել իրար հետ, իսկ Սեմին փորձում են ուղարկել գիշերօթիկ մանկատուն, որտեղ տղային շոկային թերապիա էր սպասվում ։

Սեմի սկաուտ ընկերները, որոնք նախկինում ծաղրում էին տղային, փոխում են իրենց վերաբերմունքն  ու որոշում՝ կազմակերպել Սեմի և Սյուզիի փախուստը։ Նրանք հայտնվում են հարևան կղզում գտնվող մի ճամբարում և հենց այնտեղի եկեղեցում էլ  խոստում են տալիս, որ մինչև կյանքի վերջ միասին կլինեն։

Ի՞նչ է լինում վերջում, բնականաբար, չեմ ասի: Եթե կարևոր ֆուտբոլային հանդիպում բաց չեք թողնում, ուրեմն միացրեք 90 րոպե տևողությամբ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմը:

Ցուցադրել ավելի
Back to top button