Զարթուցիչ

Ծանոթ մուլտֆիլմերի մեղեդիները․ Զարթուցիչ

Օրերս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագրով: Համերգի ընթացքում  հնչել են հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները, որոնց ընթացքում մեծ էկրանին ցուցադրվել են հատվածներ մուլտֆիլմերից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի է, ինչ երեխաներին ուղղված համերգային ծրագրեր է կազմում։ Նման նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։ Սիրելի մուլտֆիլմերի օգնությամբ այդ մտերմությունն ավելի հեշտ է ձևավորվում։

«Արևորդի» տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնի մասին ձեզ տեղեկացրել էինք մեր նախորդ հաղորդումների ընթացքում։ Փառատոնի արդյունքներն արդեն ամփոփվել են․ հայտնի են հաղթող ֆիլմերը և այն ֆիլմերը, որոնք փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից հատուկ ուշադրության են արժանացել։

«Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին» անվանակարգում անկախ ժյուրին հաղթող է ընտրել «Բարակ սառույցի վրա» ֆիլմը, որը ներկայացվել է գերմանացի ռեժիսորի կողմից։ «Վագրեր սահմանին» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում։ Այն ներկայացրել է Լեհաստանը։ Հատուկ մրցանակ են ստացել «Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան»,  «Մեղվապահը» և «Մարգագետինը․ կորած դրախտ» ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչներն առանձնացրել են ևս մեկ ֆիլմ, որն ամենաշատն է դիտվել փառատոնի օրերին՝ «Ֆիլմ սառույցի մասին»։ Այն ներկայացրել է Մեծ Բրիտանիան։

Փառատոնի արդյունքների ամփոփման միջոցառման վերջում հանձնվել են նաև նոյեմբերի 16-17-ին տեղի ունեցած «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լրագրողական դասընթաց-մրցույթի մասնակից լրագրողների վկայականները։

Ցուցադրել ավելի
Back to top button