Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։
«Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,- հայտնել է Մարությանը։