Զարթուցիչ

Իսկ դուք սպասու՞մ եք ‹‹Դե սպասիր››-ին. Զարթուցիչ

Այսօր ‹‹Զարթուցիչ›› -ում ՝

Հայաստանի օլիմպիադայի թիմը Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում կրկին փայլուն արդյունքներ է գրանցել։ Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե մեդալի և հատուկ դիպլոմի՝ «Տվյալների վերլուծության» փուլում ամենալավ արդյունքը ներկայացնելու համար։ Քվանտ վարժարանի սան Դավիթ Գյուլամիրյանն էլ արծաթե մեդալի է արժանացել։Պատվոգրեր են ստացել Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ՝ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը։ Շնորհավորում ենք բոլորին։

«Союзмультфильм» ստուդիայի յութուբյան ալիքում տեղադրվել է «Դե Սպասիր» հայտնի և սիրված մուլտֆիլմի վերաթողարկման առաջին թրեյլերը։ Մուլտսերիալում նոր կերպարներ են հայտնվել, փոխվել է նաև գլխավոր հերոսների արտաքին տեսքը։ Նախնական տվյալների համաձայն մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի առաջին կեսին, առաջին սեզոնը բաղկացած կլինի 52 սերիայից։ Իսկ դուք սպասու՞մ եք «Դե սպասիր ››-ին։

‹‹Առողջության այբուբենում›› կրկին կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու, անդրադառնալու ենք տեսողությանն ու աչքերի խնամքին։ Ամեն օր՝ տանը, դպրոցում, համալսարանում և աշխատավայրում գտնվելիս, մանավանդ, երբ համակարգչով ենք աշխատում, կամ երկար նայում ենք հեռախոսի էկրանին, մեր աչքերը հոգնում, ծանրաբեռնվում են, կարմրում, երբեմն էլ՝ ուղղակի ցավում։ Խոստովանենք, որ շատերս ուշադրություն չենք դարձնում այդ նշաններին, ինչը սխալ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Հենց այդ մասին ենք այս անգամ խոսելու ‹‹Սարի-Թաղ›› պոլիկլինիկայի թերապևտ Արմինե Ամիրյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button