Զարթուցիչ

Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես

Նոյեմբերի 30-ին աշխարհում նշվում է ընտանի կենդանիների օրը։ Սա տոն է բոլորի համար, հատկապես նրանց, ովքեր տանը կենդանիներ են պահում ու խնամում իրենց սիրելիներին։ Ու որպեսզի մեր չորքոտանի և թևավոր բարեկամները ինչ-որ կերպ զգան, որ օրն իրենց է նվիրված, կարող ենք մի փոքր ավելի երկար նրանց զբոսանքի տանել, համեղ կեր տալ, ավելի շատ շոյել ու խաղալ նրանց հետ։ Կարծում ենք փոքրիկ նվերն էլ չի խանգարի, շանը կարելի է գնդակով ուրախացնել, կատվին՝ թռչկոտող խաղալիքով։

Իսկ մենք օրվա առթիվ երկու հարցազրույց ենք պատրաստել ընտանի կենդանիներ պահող մեր ընկերների հետ։ Սեդան զրուցել է Լևոնի հետ և պարզել, թե ինչպես պետք է խնամել կրիաներին,և արդյոք նրանք ունեն բնավորություն։ Իսկ Դավիթը շուն է պահում։ Ճիշտ է ավելի շատ մայրիկն է խնամում, բայց Դավիթը նրան շատ, շատ է սիրում։ Ի դեպ, ամեն տարի օրվա կարգախոսն անփոփոխ է՝ «Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:

Ցուցադրել ավելի
Back to top button