Լուրեր

Այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է

Օրացույցը հիշեցնում է, որ 1897 թվականի հենց այս օրն է ծնվել հայ ականավոր ռազմական գործիչ, մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Եթե նայեք մեծ հայորդու լուսանկարներին, հնարավոր է զարմանաք․ այսպես բարի ու անուշ ժպտացող պապիկը ռազմական բազմաթիվ գործողություններում ինչպես է կարողացել երկաթյա կամքով ու վճռականությամբ ճակատագրական որոշումներ կայացնել, կռվի ու հաղթանակի տանել զինվորներին։

Ժպիտը՝ մեզ համար է, իր սիրելի հայրենիքի ու նրա զավակների համար է, իսկ ժպիտի
հետևում ամուր կամքն ու բնածին ռազմական գործչի զորությունն են ապրում։ Հովհաննես
Բաղրամյանը  ծնվել  է  1897  թվականի  դեկտեմբերի  երկուսին  Ելիզավետպոլի  նահանգի Չարդախլու գյուղում,    որի    հին   անվանումը  Խաչիսար է եղել։  Գյուղն այդ անունն ստացել էր  Խաչասար  լեռան  լանջերին  փռված  լինելու  պատճառով։  Ըստ ավանդության Խաչասար  լեռան  վրա  եղել  է  մի  մեծ  զանգ,  որով  շրջակա  բնակիչներին  նախազգուշացրել են թշնամիների  հարձակումների  մասին։

Զարմանալի գյուղ է եղել սա, զարմանալի զորություն ունեցող հողով։ Երկրորդ համաշխարհային  պատերազմի  տարիներին  այստեղից  բանակ  է գնացել 1200 զինվոր: Նրանցից 136-ը դարձել են լեյտենանտ, ավագ լեյտենանտ ու կապիտան, 30-ը՝ մայոր, 3-ը՝ գնդապետ, 2-ը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը և Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ գեներալ, ապա՝ մարշալ:

Շնորհավորենք ինքներս մեզ, որ ազգակիցն ենք մեծ հայորդու՝ մարշալ Հովհաննես
Բաղրամյանի, իսկ ինչպե՞ս շնորհավորենք իրեն՝ մարշալին։

Օրվա ընթացքում ամեն մեկս մեկական ծաղիկ դնենք Բաղրամայան պողոտայում կանգնած
նրա արձանի պատվանդանին, ու թող օրվա վերջում հավաքված ծաղիկները պատմեն նրան մեր հպարտության ու սիրո մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button