Զարթուցիչ

Մանչուկն ու Կառլսոնը կանչում են թատրոն. Զարթուցիչ

Հիշու՞մ եք ձեզ շատ փոքր տարիքում․ ինչ էիք սիրում, ինչ մուլտֆիլմեր ու հեքիաթներ․․․Երբ ես փորձում եմ ինձ հիշել յոթ–ութ տարեկանում, անհնար է, որ կողքիս չհայտնվեն նրանք՝  Մանչուկն ու Կառլսոնը․․․

Հենց իմ սիրելի այս հերոսների մասին էր ներկայացումը, որով դիմավորեց ինձ Խամաճիկների թատրոնը․․․ «Մանչուկն ու Կառլսոնը» կամ «Կառլսոնը,որ ապրում էր տանիքում»…

Կառլսոնի լավագույն ընկերը յոթամյա Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին Մանչուկ էին կոչում: Մանչուկի կերպարի դերակատար Մեսրոպ Աբտոյանը պատմում է ներկայացման և իր կերպարի մասին:

Մանչուկն ու Կառլսոնը շատ երեխաների էին հավաքել այս հարկի տակ, ովքեր էլ ներկայացումից հետո պատասխանեցին մեր թղթակից Անիի հարցերին։

Թատրոնում կյանքն իսկապես հետաքրքիր է`լի նոր բացահայտումներով:

Թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանն էլ պատմում է այն կարևոր բացահայտման մասին,որ արել է ինքն իր համար թատրոնում:

Մի փոքրիկ գաղտիք էլ մենք բացենք. թատրոնն իր հանդիսատեսի համար նվեր ունի: Շուտով Խամաճիկների թատրոնի բեմում կլինեն աղջիկն ու ծերուկը: Կարծում եմ` կռահեցիք,թե որ հեքիաթի մասին է խոսքը: Դե իհարկե «Գտնված երազ»:

Այնպես որ ,ժամանակ մի´ կորցրեք: Եկեք Խամաճիկների թատրոն` հանդիսատեսի աչքերով հայտնագործելու ձեր հեծանիվն ու գտնելու ձեր հեքիաթը:

Ցուցադրել ավելի
Back to top button