Լուրեր

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Twitter-ին՝ նոր գործադիր տնօրենի նախաձեռնությամբ

Twitter-ի գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալը, ով այս պաշտոնում փոխարինել է Ջեկ Դորսիին, հայտարարել է ընկերության վերակազմակերպման մասին: Twitter-ի աշխատակիցներին ուղարկված նամակում Ագրավալը հայտնել է, որ քայլն ուղղված է ընկերության գործունեության կարգավորմանը:

The Washington Post-ի տվյալներով՝ արտադրանքի նախագծման, դիզայնի ու մշակման համար պատասխանատու բաժինների աշխատակիցներն այսուհետ վերաբաշխվելու են երեք նոր ուղղություններով՝ սպառողական, եկամուտ և տեխնոլոգիաներ՝ կախված նրանից, թե նախկինում որ ոլորտում են մասնագիտացել: Բացի այդ, փոփոխությունների շրջանակում մինչև տարեվերջ ընկերությունը կլքեն գլխավոր ինժեներ Մայքլ Մոնտանոն ու գլխավոր դիզայներ Դենթլի Դևիսը:

Փարագ Ագրավալը բացատրել է ընկերության վերակազմակերպման իր որոշումը աշխատակիցների շրջանում պատասխանատվության մակարդակի բարձրացման ու խնդիրներն ավելի արագ լուծելու անհրաժեշտությամբ:

Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ դադարեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունների կատարումը:

Ցուցադրել ավելի
Back to top button