Լուրեր

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. ո՞ր 5 գաղափարներն են հաղթել

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում.

  1. Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  2. Քի­մի­ա­կան գիտություններ.
  3. Կեն­սա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  4. Տեխ­նի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  5. Գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  6. Պատ­մա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  7. Տնտե­սա­գի­տու­թ­յուն.
  8. Բա­նա­սի­րական գիտություններ.
  9. Իրա­վա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.
  10. Ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուններ.
  11. Բժշկական գիտություններ.
  12. Դեղագործական գիտություններ.
  13. Արվեստագիտություն.
  14. Ճարտարապետություն.
  15. Հոգեբանական գիտություններ.
  16. Ռազմական գիտություններ.
  17. Սոցիոլոգիական գիտություններ.
  18. Քաղաքական գիտություններ.
  19. Գի­տու­թ­յուն­ներ Երկ­րի մա­սին.
  20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ.

Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրը արժանացել է 500.000-ական դրամի:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝

  1. Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:
  2. Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:
  3. Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:
  4. Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:
  5. Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:

Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով:

Ցուցադրել ավելի
Back to top button