Լուրեր

«Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական ֆիլմը կցուցադրվի միջազգային կինոփառատոններում

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ին «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (Animest International Animation Festival, Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ցուցադրության համար ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնների կողմից:

Ֆիլմը կցուցադրվի Հարավային Կորեայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Շրի Լանկայի, Ֆրանսիայի միջազգային ճանաչում վայելող կինոփառատոններում:

 Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակները Լիլիթ Ալթունյանն ու Արմինե Անդան, պրոդյուսերը Արմինե Անդան է, համապրոդյուսերը Ռեժինալդ դե Գիյեբոնն է, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Հերոսներին հնչյունավորել են Արմինե Անդան (հայերեն), Նաիրի Խաչադուրեանը (ֆրանսերեն), Վիկտորիա Ալեքսանյանը (անգլերեն):

Ցուցադրել ավելի
Back to top button