Զարթուցիչ

Արևիկը հյուր է եկել Ռադիո Արևիկ

Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է։
Օրը նշվում է 2007 թվականից և համարվում՝ ոչ միայն ստեղծագործողների, այլ նաև կերպարվեստի սիրահարների և գեղեցիկը գնահատող մարդկանց տոն: Ի դեպ, մինչև դեկտեմբերի տասը Նարեկացի Արվեստի միությունում գործում է «Հայաստանիս գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացված են Աշխեն Արևշատյանի նկարչական խմբակի սաների աշխատանքները:

Իսկ ‹‹Զարթուցիչ››-ի հյուրասրահում այսօր մենք հյուրընկալել ենք կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի ‹‹Արևիկ›› մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանին։ ‹‹Արևիկը›› նորություններ ունի և միասին կբացենք փակագծերը։

Ցուցադրել ավելի
Back to top button