Լուրեր

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանն առաջինն է

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից, որտեղ էլ հենց կարող ենք քվեարկել:

Այս պահի դրությամբ Մալենան ունի 3, 368 միավոր՝ ձայների 13%-ը: Երկրորդ հորիզոնականում 2, 833 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2, 365 միավոր:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Ցուցադրել ավելի
Back to top button