Հիշու՞մ եք չէ, որ այս կիրակի՝ դեկտեմբերի 19-ին տեղի տեղի է ունենալու ‹‹Մանկական Եվրատեսիլ 2021›› երգի մրցույթը։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնելու է Մալենան՝ ‹‹Քամի, քամի›› երգով։ Սովորաբար, մինչ մրցույթը, անցկացվում է առցանց քվեարկություն և օգտատերերն իրենց ձայնը տալիս են նախընտրած մասնակցին։ Ուրախությամբ պետք է նշենք, որ քվեարկության արդյունքում լավագույն եռյակը գլխավորում է Մալենան։
Երկրորդ հորիզոնականում Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոս Քաջայան է։ Երգը կոչվում է ‹‹Եկեք հաշվենք ժպիտները››։
Դե, իսկ երրորդ տեղում ֆրանսիայի պատվիրակ՝ Էնցոն է՝ ‹‹Տիկ-տակ›› երգով։
Սրանք առցանց քվեարկության արդյունքներն են և պատկերը կարող է փոխվել համերգի ընթացքում։ Մինչ այդ մենք էլ մեր փոքրիկ հարցումն ենք անցկացրել պատանիների շրջանում ու կարծիքներ լսել Մալենայի երգի վերաբերյալ։
Այսօր առաջարկում ենք լսել նաև մեր զրույցը Զավեն Բաղմանյանի հետ, ով որոշել է գալ ռադիո Արևիկ և ծանոթանալ մեզ հետ։