Սովորում ենք բնությունից
Մամուռը, որն ապրում է ինքն իր համար, առանց խանգարելու ուրիշներին
Անձրևոտ ամիսներին ծառերի կոճղերը, կեղևը ամգամ ժայռերը կարող են ծածկվել գեղեցիկ, կանաչ գորգով, որը հազիվ մեկ, երկու սանտիմետր է: Մամուռն է, որը կարելի է տեսնել ամենուրեք, անգամ խոնավ ու մութ անտառներում: Այս զարմանալի բույսը տարբերվում է բոլորից և աշխարհի ամենահին բնակիչներից է: Իսկ թե ինչով է առանձնանում մյուսներից և ինչ հատկանիշներով է օժտված, կիմանաք, եթե լսեք ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Պողոսյանի զրույցը: